Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մտահոգվելու բան չունենք. «Սպայկա»-ի բոյկոտի ցուցակում հայտնված համայնքների բնակիչները խնդիր չեն տեսնում մթերման դադարեցման հարցում

«Սպայկա» ընկերությունը բոյկոտի հարցում կարծես թե վճռական է։ Թեև երեկ ընկերությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ողջունում է կառավարության կողմից հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ է աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին, սակայն ընկերությունը, չկարողանալով օգտվել շրջանառու միջոցներից, չի կարողանալու կազմակերպել նախապես պլանավորած մթերում շուրջ 80 համայնքում:

«Սպայկա» ընկերության այս հայտարարությանը զուգահեռ, երեկ հայտնի դարձավ, որ մթերման շուկա է մուտք գործում նոր՝ «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով:  Այդ մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը երեկ կառավարության նիստից հետո ասել էր, որ ազատ շուկայական հարաբերություններ են, և ցանկացած ընկերություն ցանկացած պահի կարող է շուկա մտնել: «Սպայկա»-ի տեղը գրավելու կամ չգրավելու խնդիր չկա: «Սպայկան» Հայաստանի գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ իրավունք ունի և ազատ է մտնել շուկա: Մենք անընդհատ փորձում ենք, նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ պետք է ստեղծենք առնվազն չորս նման լոգիստիկ մեծ կենտրոններ և գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները»,- ասել էր Գևորգյանը՝ հավելելով, որ դա թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, որը ստեղծվեց «Սպայկա»-ի շուրջ։ «Տնտեսությունը չի կարող կախված լինել մեկ շուկայից կամ մեկ ընկերությունից»,- ընդգծել էր նախարարի պաշտոնակատարը:

«Սպայկա»-ի խնդրին անդրադարձել էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ընդգծելով, որ ՊԵԿ-ը «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու քննություն է իրականացնում, բայց եթե նայում է հարցի տնտեսական կողմին, ապա իրենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ անելու են, որ «Սպայկան», որպես տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի։

Որ «Սպայկա»-ի բոյկոտը խնդիրներ չի առաջացնի, վստահաբար պնդում են նաև ոլորտի փորձագետները։ Նրանց խոսքերով՝ շուկայական հարաբերությունները այնպիսին են, եթե մեկը որևէ շռայլություն դադարում է մատուցել, շատ արագ հայտնվում է մեկ այլ ընկերություն, որը գուցե առաջարկի ավելի լավ պայմաններ։

«Սպայկա»-ի բոյկոտի ցուցակում հայտնված Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Սպայկան» իրենց համայնքից հիմնականում ծիրան է մթերել, բայց հիմա, երբ հայտարարում է, որ էլ չի մթերելու, ոչ մի խնդիր չի առաջանալու։ «Հիմնականում ծիրան էին տանում, նորմալ էլ մթերում էին, խնդիրներ չէր առաջանում, բայց հիմա էլ կարծում եմ, որ ոչ մի խնդիր չի առաջանա։ Ոչ մի մտահոգություն չունենք, քանի որ 10-15 այլ ընկերություններ կան, անհատներ, ովքեր էլի գալիս տանում էին ու հիմա էլ մեծ ուրախությամբ կտանեն։ Չեմ կարծում, որ սեզոնի բացվելուն պես խնդիր կլինի»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նույնը մեզ հետ զրույցում պնդեց նաև Նարեկ գյուղի գյուղապետ Գարուշ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ «Սպայկան» Նարեկից մթերում էր ծիրան, դեղձ, սալոր, բայց ոչ մի խնդիր չի լինի, որ այլևս չմթերի։ «Ամենամեծ մշակությունները ես ունեմ, ես ոչ մի մտահոգություն չունեմ, որ կդադարեցնի մթերումը։ «Սպայկան» չի լինի, մեկ ուրիշը կլինի, կամ գյուղացին ինքը կտանի և իր բերքը կվաճառի։ Օրինակ՝ ես այդպես եմ անում։ Ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք»,- ասաց Հակոբյանը։

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասել էր՝ թեև համոզված է, որ «Սպայկան» ոչ մի պարագայում մթերումներն ու արտահանումը չի դադարեցնի, սակայն եթե անգամ գնա այդ քայլին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա, նոր մթերողներ ու արտահանողներ ի հայտ կգան: «Ինչ է նշանակում արտահանումը դադարեցնել։ Այսպիսի բան չկա, ով են իրենք, որ արտահանումը դադարեցնեն։ Իրենք չեն արտահանի, 10 ուրիշ մարդ կարտահանի, ի՞նչ խնդիր կա»,- ասել էր Մխչյանը։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, և տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու հիմքով։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձեռք են բերում 2.5 տարվա ժամանակաշրջանի փաստաթղթերը, որից հետո հաշվարկներ կկատարվեն և արդյունքների մասին կտեղեկացնեն: Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի բացառվում, որ այդ 7 միլիարդն աճելու է, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Ոչ միայն չի բացառվում, այլև աճելու է» ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում