2008թ. պատերազմը Վրաստանի իշխանությունների որոշումը չի եղել. Վրաստանը պատերազմ չի սկսել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուստավի-2» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլիի խոսքով` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շատ առասպելներ են հայտնի դարձրել:
«Միջազգային հանրության ներկայացուցիչների մի մասն ամեն ինչում մեղադրել է Վրաստանին: Նույնիսկ որոշ վրացիներ խոսում էին այդ մասին: 2008թ. օգոստոսին ես ասում էի, որ եթե մենք ոչինչ չձեռնարկենք, Ռուսաստանն ագրեսիա կիրականցնի Վրաստանի հանդեպ, այնուհետև` Ուկրաինայի: Ցավոք սրտի, ամեն ինչ այդպես էլ եղավ»,- ասել է նա:




































