Հուլիսի 4-ին 02:20-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետևանքով 2 երեխա է մահացել:
Դեպքի վայր մեկինած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետևանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինությունում բնակվող՝ 1988 թ. ծնված Թեհմինե Միրզոևայի երեխաները՝ 2007 թ. ծնված Հայկ և 2010 թ. ծնված և Մոնիկա Միրզոևաները:
Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 03:06-ին մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:









































