Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով է պատկերացնում հայրենադարձությունը

Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի վայրկյան մտքով չեք հեռացել Հայաստանից, իսկ դա նշանակում է, որ ձեր՝ ֆիզիկապես Հայաստանում լինելը ժամանակի հարց է»,-ասաց նա:

Խոսելով հայրենադարձության մասին՝ Փաշինյանը նշեց, որ դա իրենք պատկերացնում են Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա իր հմտություններն ու տաղանդը իրացնել:

Նա վստահեցրեց, որ այս պրոցեսը Հայաստանում արդեն սկսվել է: «Հայաստանի քաղաքացին բարձրագույն իշխանություն է և դրանում ոչ ոք չի կասկածում: Հայաստանը դարձնելով հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իր աշխատանքով սեփական ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Մենք նպատակ ունենք, որ մեր երկիրը դառնա հնարավորությունների պետություն և լինի գրավիչ»,-նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ գործում կարևոր է աշխատանքը: Ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք:

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն հարցին,թե ինչպես է նա պատկերացնում Հայաստան վերադարձած քաղաքացիներին աջակցությունը, վարչապետը նշեց, որ մի քանի վարկածներ էին քննարկվում, այդ թվում մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրելը, սակայն ընդունվեց այն մոտեցումը, հնարավորություններ ունենան բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում և ցանկանում են ապրել Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե Հայաստանում փոփոխություններ չեն կատարվում և որ իշխանությունները չունեն տնտեսական ռազմավարություն: «Աշխարհի պատմության մեջ չկա դեպք, երբ հեղափոխությունը չի հանդուրժել ռեցեսիա, իսկ այսօր հեղափոխությունից ամիսներ անց մենք տնտեսական աճի մեջ ենք: Վերջին տասը ամսում Հայաստանում 51 հազար աշխատատեղ է ստեղծվել, իհարկե չենք կարող ասել, թե դրանց որ մասն է զրոյից ստեղծվել, իսկ որ մասը ստվերից դուրս եկել, սակայն ցանկացած դեպքում դա հաջողություն է»,-ասաց նա:

Վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց վերջին ամիսներին Հայաստանում իրականացված բարեփոխումները, սոցիալական ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում