«Victoria’s Secret» ներքնազգեստի ապրանքանիշի «հրեշտակներից է» դարձել ամերիկացի մոդել Գրեյս Էլիզաբեթը։ Նա հայտարարել է, որ իրականություն է դարձրել իր երազանքը։
«Սա անիրական զգացում է։ Այն պահից, երբ ես մոդելային կարիերա եմ սկսել, իմ նպատակն է եղել աշխատել Victoria’s Secret-ի հետ։ Այսօր ես հպարտությամբ ասում եմ, որ ես նրանց նոր «հրեշտակն» եմ։ Չեմ կարողանում նույնիսկ շնորհակալություն հայտնել բոլոր մտերիմներիս, ընկերնեիս և երկրպագուներիս մշտական աջակցության և ինձ հավատալու համար։ Դուք իմ ամենամեծ ուժն եք եղել։ Հուզված եմ իմ կյանքի և կարիերայի հաջորդ էջով»,- խոստովանել է Գրեյս Էլիզաբեթը։

«Victoria’s Secret»-ի ներկայացուցիչները համապատասխան որոշումը հրապարակել են Instagram-ի պաշտոնական էջում։ Մոդելը նախկինում ևս համագործակցել է Victoria’s Secret-ի հետ և նույնիսկ դարձել նրանց հագուստի PINK հավաքածուի գովաղդային արշավի դեմքը, սակայն միայն այժմ է պաշտոնապես «հրեշտակ» դարձել։










































