Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքի պաշտոնական թրեյլերը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նոր տեսահոլովակում ցուցադրված են դասական «Առյուծ արքայի» հերոսները՝ Մուֆասան, Սիմբան, Շրամը, Թիմոնը և Պումբան:
Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆավրոն է: Կինոնկարի կոմպոզիտորը դարձել է Հանս Ցիմերը, որն աշխատել Է 1994 թվականի օրիգինալ անիմացիոն ֆիլմի վրա:
Հնչյունավորմանը մասնակցել են Բեյոնսեն, Դոնալդ Գլովերը, Բիլի Այքները, Սեթ Ռոգենը, Չիվետելը և ուրիշներ: Ռուսաստանում ֆիլմը վարձույթ կմտնի հուլիսին:








































