Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

Նիկոլ Փաշինյանի խնդիրը Ստրասբուրգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այսպիով, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում և պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Դժվար չէ կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այնպես, ինչպես նա դա անում է իր վերջին գրեթե բոլոր արտերկրյա այցերի ընթացքում։ Դա մի կողմից՝ բնական է, մյուս կողմից՝ բնական լինելով հանդերձ, որոշակիորեն խնդրահարույց։

Բանն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելնում է այն մեկնակետից, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն էր, և դրա համար աշխարհը պետք է խոնարհվի Հայաստանի առաջ, աջակցի Հայաստանին, Հայաստանը հեղեղի ներդրումներով։ Այս մոտեցումն էր ընկած Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հիմքում, թե ԱՄՆ-ը, լինելով աշխարհում ժողովրդավարության ջատագով, որևէ վերաբերմունք չի ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությանը։ Նիկոլ Փաշինյանը այս բանաձևով է փորձում կառուցել Հայաստանի հարաբերությունները աշխարհի գրեթե բոլոր երկրների ու միջազգային կառույցների հետ։ Մոտավորապես նույնաբովանդակ հայտարարությամբ նա հանդես եկավ անցած տարվա ամռանը Բրյուսել կատարած այցի ընթացքում՝ հանդիմանանքով խոսելով Եվրամիության հասցեին։

Արդյո՞ք նույնը պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը նաև Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում։ Եթե այո, ապա դա խորացնելու է եվրոպացի մեր գործընկերների շրջանում Հայաստանի նկատմամբ առկա տարակուսանքը։ Բանն այն է, որ աշխարհը, հատկապես ժողովրդավարական երկրները, բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, այդուհանդերձ համարում է, որ հայ հասարակությունը դա արել է առաջին հերթին իր համար, և աշխարհը պարտավոր չէ վարձահատույց լինել դրա համար։

Ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո մենք աշխարհին ներկայանալու որոշակի խնդիր ունենք։ Թավշյա հեղափոխությունը որպես հարաբերությունների մեկնակետ դիտարկելու մոտեցումը միայն խանգարում է դրան։ Մեր խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալ, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ձևավորվել է այնպիսի իշխանություն, որն աշխարհի համար կարող է լինել հուսալի և կայուն գործընկեր։ Միայն այդ դեպքում աշխարհը, միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանին, այդ թվում՝ նաև ֆինանսապես։

Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի խնդիրը, Ստրասբուրգում նրա ելույթի առանցքը պետք է լինի ոչ թե այն, թե ինչ է պարտավոր Եվրոպան տալ Հայաստանին, այլ այն, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանը, և ինչ է պատրաստ ու կարող Հայաստանը տալ եվրոպական ընտանիքին։ Միայն այդ մոտեցումը կարող է փոխըմբռնում առաջացնել Եվրոպայում, որը ժողովրդավարական Հայաստանին կընկալի որպես մի երկիր, որը ոչ միայն աջակցություն է ակնկալում, այլև պատրաստ է իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ համաեվրոպական կյանքին, համաեվրոպական խնդիրների լուծմանն ու անվտանգության ապահովմանը։ Նաև այդ հարցերի պատասխանն ու դրանցով պայմանավորված ուղերձները պետք է հղի Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում