ԱՄՆ Նյու Յորք քաղաքի շրջաններից մեկում կարմրուկով հիվանդության կտրուկ աճ է նկատվել։ Բրուքլինում ծայրահեղ դրության մասին հայտարարել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։
«Արդեն շուրջ 300 դեպք է գրանցվել»,-ընդգծել է քաղաքապետը՝ նշելով, որ 2017-ի ընթացքում քաղաքում այդպիսի ընդամենը 2 միջադեպ է եղել։
«Այսօր մենք արտակարգ դրություն ենք հայտարարում։ Չպաստվաստված բնակիչները պետք է անհապաղ պատվաստվեն»,-հավելել է նա։
Բժշկական կետերում նախևառաջ սպասում են Նյու Յորքի փոքրիկ բնակիչներին։ Պատվաստվելուց հրաժարվելու համար կարող է մինչև 100 դոլար տուգանք սահմանվել։








































