Wednesday, 01 07 2026
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Իհարկե, պաշտպանում ենք՝ նա մեր քաղաքացին է». Մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումը ղարաբաղյան խնդրի մասով անցել է բավականին ստանդարտ մտքերի փոխանակման շրջանակում, հնչել են նույն մտքերը, ինչ ԵԿՄ համագումարում և հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում։

Փաշինյանը հարկ է համարել շեշտել 2 միտք` Դավիթ Տոնոյանի հայտարարությանն առնչվող՝ «այլ կերպ չէր կարող լինել, պետք է այդպես պատասխանել ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը», և որ ինքը չի շարունակում Սերժ Սարգսյանի կիսատ թողած տեղից, այլ սկսում է զրոյական կետից՝ ոչ թե փոխում է բանակցային ֆորմատը, այլ վերադառնում են բուն ֆորմատին` Ղարաբաղի մասնակցությանը:

Image result for փաշինյան armeniasputnik

Առավել հետաքրքիր է եղել «տրանսգենդերային» հատվածը։ Խնդիրն արծարծել է «Իմ քայլի» «սորոսական» հատվածը, ասել են, որ դա կազմակերպվել էր ԲՀԿ-ի` Նաիրա Զոհրաբյանի կողմից, և իրենք առնչություն չունեն դրան:

Փաշինյանը թիմակիցներին հորդորել է՝ հանրությանը ներկայացնել իրենց հակափաստարկները, բացատրել, որ «Իմ քայլը» որևէ առնչություն չունի` հավելելով. «Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ, բուժո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե նրան կողոպտում են, նրան պաշտպանո՞ւմ ենք, թե՞ չէ։ Իհարկե, պաշտպանում ենք, որովհետև նա մեր քաղաքացին է»:

Image result for Նիկոլ Փաշինյան Նաիրա Զոհրաբյան

Ի դեպ, Փաշինյանը չի շրջանցել նաև Նաիրա Զոհրաբյանի թեման, ասելով` ըստ էության, նա կապ չունի մարդու իրավունքների հանձնաժողովի հետ, և ԲՀԿ-ն պետք է քննարկի` արդյո՞ք նա հարմար թեկնածու է, թե՞ ոչ: Ներկաները հետաքրքրվել են, թե որն է եղել վարչապետի աշխատակազմի 3 աշխատակիցների` Ալեքսանդր Մխիթարյանի, Արթուր Սարգսյանի, Մարգարիտ Ազարյանի աշխատանքից ազատման պատճառը: Փաշինյանն ասել է` ես կարող եմ մեկ անգամ մարդուն հանձնարարություն տալ, չկատարի, 2 անգամ, 3, 4, 5-րդ անգամ կհանեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում