Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայկական զինուժի կորուստները 2019-ի առաջին եռամսյակում. Razm.info

Razm.info-ն մեկտեղել է 2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր: Արձանագրությունը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հարցումների պատասխանների հիման վրա: Ներկայացնում ենք աղբյուրի հրապարակած տվյալները.

Ոչ մարտական կորուստներ`

Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մարմինը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը): Դեպքի մասին հայտնել է Tert.am կայքը։

Հունվարի 1-ին Տավուշի մարզում իր մեքենայով ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Չոբանյանը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ռազմինֆոյին» տրամադրած տեղեկության՝ նա «գտնվել է ազատ հերթափոխի մեջ»։

Հունվարի 6-ին ենթասպա Սլավա Գևորգյանը մահացել է հիվանդանոցում` մի շարք ծանր հիվանդություններից: (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)

Հունվարի 13-ին Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող Խորեն Գևորգյանը մահացել է ավտովթարից։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)

Հունվարի 24-ին քաղցկեղից մահացել է փոխգնդապետ Կարեն Լալայանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)

Փետրվարի 11-ին մարտական դիրքում ժամկետային զինծառայողը սպանվել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։

Փետրվարի 12-ին սրտի կանգից մահացել է ժամկետային Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Մահվան լուրը հայտնել է ՊԲ-ն։

Փետրվարի 24-ին սեփական մեքենայով վթարից Տավուշում մահացել է պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել է Արծրուն Հովյաննիսյանը։ Ըստ դատախազության՝ նա եղել է ազատ հերթափոխի մեջ։

Մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրայիններ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։ (Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն)

Մարտի 12-ին ՊԲ հյուսիսարևելյան դիրքերից մեկում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Կարեն Արտակի Կարապետյանը: Հարուցվել է քրգործ «Սպանություն» հոդվածով։ Դեպքի մասին հայտնել է ՊԲ-ն։

Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելքում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ձորն է ընկել շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը: Մահվան լուրը հայտնել է ՊՆ-ն։

Մարտի 26-ի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Արա Գեորգիի Առաքելյանը։ Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊԲ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում