Հեռախոսազրույցների գաղտնալսումը հակասում է Թուրքիայի օրենսդրությանը՝ հայտարարել է երկրի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Ջամիլ Չիչեկը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցների գաղտնալսումն օրինական և բարոյական չէ:
«Նմանատիպ գործողությունները միշտ էլ անընդունելի կլինեն: Գործը կհետաքննվի Թուրքիայի օրենքների համապատասխան»,- հավելել է Չիչեկը: