ՌԴ-ի և Թուրքիայի միջև առևտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռևս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Կարծում եմ, որ առևտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռևս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,- ասել է Պուտինը: