ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քիչ առաջ ավարտվեց առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 10-ին:
Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:








































