ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը վերանշանակվել է նույն համակարգում խորհրդականի պաշտոնում։
Մամուլի խոսնակի պաշտոնում Ասիլյանին կփոխարինի Էդմոն Զարգարյանը:
Սաթենիկ Ասիլյանը 2009 թվականից աշխատել է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնում, 2014թ. նշանակվել է էկոնոմիկայի նախարարի խոսնակ, այնուհետև աշխատել է կառավարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: Ներգրավված է թվային հաղորդակցության մի շարք ծրագրերում:











































