Հոլիվուդյան մոդել և դերասանուհի Կարլա Դելևինը ներկայացնում է Dior-ի Addict Stellar Shine շրթներկերը, որոնց շնորհանդեսին ռոմանտիկ տեսքով է ներկայացել, գրում է Daily Mail-ը։
Հանրությանը հերթական անգամ ներկայանալու համար մոդելը վարդագույն զգեստ է ընտրել, ինչը չի համապատասխանում նրա ըմբոստ կերպարին։ Կարա Դելևինը բաց վարդագույն զգեստ է կրել՝ ժանյակավոր սեղմիրանով, որն ընդգծել է աստղի կուրծքը։
Բանն այն է, որ նոր երանգի յուրաքանչյուր շրթներկում վարդագույն պիգմենտ կա։ Աստղի տեսքը համալրել են բեժ երանգի կոշիկները, թույլ դիմահարդարումը և նեյտրալ երանգի շրթներկը։








































