Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Առաջարկվում է նշել ՀՀ քաղաքացու օր ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:
Նախարարի խոսքով՝ այս օրը որպես տոն նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ ՀՀ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ գործադիր և օրենսդիր իշխանություն. «2018-ի ապրիլին ժողովուրդը կարողացավ իրականացնել հեղափոխություն՝ քաղաքագիտական որևէ բանաձևի մեջ չտեղավորվող»:
Նա նշեց, որ նպատակը նաև այն է, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ ժողովուրդը, քաղաքացին:
«Որպեսզի խնդիր չառաջանա ավելացնելու ոչ աշխատանքային օրը, կառավարությունը որոշել է այն չֆիքսել կոնկրետ օր»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































