ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել է 2020 թ.-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, հաղորդում է CNN-ը:
«Ես անհամբեր սպասում եմ և կառաջադրվեմ 2020-ին»,- ասել է Բեննեթը:
Նախկինում նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Բայց սենատորը նշել է, որ դա չի խանգարի նրա նախընտրական քարոզարշավին:
«Դա, անշուշտ, անսպասելի էր, բայց հաջողվել է դա ախտորոշել վաղ փուլում: Կարծում եմ, որ կհաղթահարեմ հիվանդությունը և չեմ կարծում, որ դա պետք է կաշկանդի ինձ իմ ձեռնարկներում»,- ասել է Բենեթը:
Ավելի վաղ Օհայո նահանգի կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ մասնակցելու է 2020-ի նախագահական ընտրություններին:








































