ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը որոշել է Լիբիայից ժամանակավորապես տեղափոխել իր զորքերը անվտանգության պայմանների կտրուկ վատթարացած պատճառով, ասվում է Twitter-ում հրապարակված հրամանատարության հայտարարության մեջ:
«Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը տեղերում և հանգամանքներից ելնելով գնահատել ԱՄՆ ռազմական ներկայության վերականգնման հնարավորությունը»,- ասվում է հաղորդման մեջ:
Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ շարժվել է Տրիպոլի ուղղությամբ, ուր գտնվում է երկրի արևմուտքը վերահսկող ազգային համաձայնության կառավարությունը Ֆայեզա Սարաջի գլխավորությամբ: Խալիֆա Հաֆթարի բանակը մի քանի շրջան է գրավել Տրիպոլի հարավ-արևմուտքում, այդ թվում Ջանզուրը և Էս-Սվանին, ինչպես նաև Տրիպոլի միջազգային օդանավակայանը, սակայն մայրաքաղաք դեռ չի մտել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի մասնակիցները կոչ են արել կողմերին կանխել երկրում իրավիճակի սրումը և սպառնացել հակամարտությունը շարունակողներին պատասխանատվության ենթարկել:
https://www.facebook.com/TheLibyanAddressJournal/videos/438942293520016/?v=438942293520016









































