Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեղրիի հարցը որևէ շոշափելի առնչություն չի ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը

«Առաջին լրատվական» զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

Պարոն Աբգարյան, վերջին շրջանում կրկին ակտիվացել են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին խոսակցությունները։ Որքանո՞վ եք հավանական համարում այս գործի վերաբացումը։

-Նախքան Ձեր հարցին պատասխանելը՝ ուզում եմ մեջբերել 1999-ի նոյեմբերի 17-18-ին «Առավոտ» թերթում հրապարակված իմ «Ֆանատի՞զմ, դավադրությո՞ւն, թե՞ մի հարվածով երեք…»  հոդվածի վերջնախոսքից. «Հոկտեմբերի 27-ի հանցագործության իրական կազմակերպիչների բացահայտումն այսօր հայ ժողովրդի պատվի և պետական անվտանգության խնդիրն է: Սրա կոծկումը մեծամեծ դժբախտությունների կհանգեցնի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ասպարեզներում: Սա թող յուրաքանչյուր… հայ իր ականջին օղ անի…»: Ձեր ասած «ակտիվացումն» այս հարցով սկսվեց արդեն անմիջապես իշխանափոխությունից հետո: Դրա դրդողները եղան Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմնակիցները, որոնց անհեթեթ մեղադրանքներին  ի պատասխան՝ հեղափոխականները սկսեցին ջրի երես հանել հակահեղափոխականների կարծիքով արդեն Լետայի գիրկն անցած ազգային և  պետական այն ծանր հանցագործությունները, որոնք կատարվել էին ղարաբաղյան կլանի իշխանությունների օրոք: Այդ թվում նաև՝ Հոկտեմբերի 27-ի եղեռնագործությունը: Անկեղծ ասած, մասնավորապես Հայաստանում այդ գործի հրապարակ բերելուն երեկ և այսօր խանգարում են ներկա իշխանությունում դեռ զանգվածաբար պահպանված հակահեղափոխականները: Դրանք դեռ ակտիվորեն գործում են  դատաիրավական, պաշտպանության, ֆինանսաբանկային, հարկային, մաքսային և իշխանական այլևայլ համակարգերում: Աներևակայելի է, որ երկրի գլխավոր դատախազը առանց աչքերը ճպճպացնելու հայտարարում է, թե քանի որ նոր հանգամանքներ չեն հայտնվել, ինքը չի կարող Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ  գործեր  հարուցել: Մի հարցնող լինի՝ էդ  ո՞վ է տարիներ շարունակ որևէ հանձնարարություն տվել որևէ դատախազի, որ նա ուսումնասիրի այդ գործի անպատասխան մնացած բազմաթիվ հարցերը, և նա չի գտել նոր «հանգամանք»: Ո՞վ չգիտի, որ այդ սահմռկեցուցիչ սպանդին վերաբերող բոլոր կարգի տեղեկությունների հիմքում դրված են կեղծիքներ, ո՞վ չգիտի, որ այդ գործից անջատված գործ կա, որն անհիմն կերպով ընդամենը դադարեցված է, ո՞վ չգիտի, թե ովքեր են շահագրգռված, որ այդ եղերական գործն այլևս երբեք չբացվի և այլն, և այլն: Ինչևէ, մի բանում վստահ եմ՝ մեր ժողովուրդը չի համակերպվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և անպատիժ չի թողնի դրա պատասխանատուներին:

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանի գրքում առկա անճշտությունները, փաստերի խեղաթյուրո՞ւմը նպաստեցին թեմայի շուրջ քննարկումների ծավալմանը, թե՞ կա հանրային պահանջ այդ գործը, ի վերջո, բացահայտելու։

– Շատ տարօրինակ կլիներ,  եթե  արտառոց ու քստմնելի ահաբեկչությամբ ՀՀ պետականության ոչնչացմանն ուղղված այդ քրեաքաղաքական գործը կորցրած լիներ իր այժմեականությունը և սպրդար հանրային հետապնդումից: Այս հարցը միայն քննելիս առաջանում են բազմաթիվ այլևայլ հարցեր, որոնցից դեռ որևէ մեկի համոզիչ  պատասխանը ոչ միայն չի հնչել, այլև առկա ինչ-որ պատասխաններն իրենց հերթին նորանոր հարցեր են առաջացրել: Իսկ երկու գլխավոր հանցագործներից մեկի սեփական անձի «հերոսապատւմը» գալիս է նորանոր  կնճիռներ առաջացնելու առայժմ իրարամերժ «բացահայտումներում»: Այո, վերջին 20 տարում այդ անօրինակ հանցագործությունը չէր կարող չծխալ  հայ իրականության մեջ: Եվ ներկայումս այդ վայրի սպանդի բացահայտման հանրային պահանջը պետք է բավարարվի ամբողջապես, որովհետև այդ սպանդով հիմքեր դրվեցին ղարաբաղյան կլանի իշխանության հետագա բռնապետական անօրինականությունների, պետական դավաճանության և կոռուպցիոն թալանչիության համար:

Հայաստանի գործող իշխանություններն արդյոք կկարողանա՞ն բացահայտել Հոկտեմբերի 27-ը, լույս սփռել այդ գործի վրա։ 

– Դժվար կլինի, բայց անհնար չէ: Դրա համար պետք է ունենալ կամք, եռանդ և վճռականություն: Մյուս կողմից՝ ինչ-ինչ քաղաքական պատճառներով հանրության պահանջը չկատարելը նույնպես դժվար կլինի, և ժողովուրդը, հաշվի առնելով կատարված ծանրագույն հանցագործության և դրա կործանարար հետևանքների էությունը, ամբողջությապես  կկորցնի իր վստահությունը հեղափոխական իշխանության նկատմամբ: Պարզ խոսենք, Հոկտեմբերի 27-ի հարցի բացահայտման գլխավոր հակառակորդը ՌԴ նախագահ նացիստ Պուտինն է: Այդ հարցով նրա շահագրգռվածությունը նույնիսկ այս օրերին երևում է բացահայտ կերպով: Խորհրդային անթառամ ավանդույթներին հավատարիմ՝ ռուսները, ի նպաստ հանցագործ Քոչարյանի, միաժամանակ տարբեր  հեռուստաալիքներով նույնաբովանդակ վայրի հարձակումներ են կատարում վարչապետ Փաշինյանի և նրա իշխանության վրա: Նույն նպատակով Ռուսաստանի հայ համայնքի ռուսամոլներին նույնպես քսի են տալիս իրենց նախկին հայրենիքի վրա և այլն:

Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական կոնտեքստը չի՞ խանգարի գործի բացահայտմանը։ Արդյոք իշխանությունը կգնա՞ մինչև վերջ։

– Թե իշխանությունը կհետապնդի այդ հարցը և կգնա մինչև վերջ՝ առայժմ ոչինչ հայտնի չէ, բացի Գլխավոր  դատախազի դիրքորոշումից: Ինչ վերաբերում է  հարցի  «աշխարհաքաղաքական   ենթատեքստին», ապա ես վստահաբար պնդում եմ, որ  ձեր ակնարկած Մեղրի-Լաչին փոխանակման հարցը որևէ շոշափելի առնչություն չի ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Այդ ժամանակներում եղե՞լ է այդ հարցը, այո, եղել է: Դեմիրճյանն ու Վազգենը դե՞մ են եղել այդ հարցին, այո, դեմ են եղել: Վերջ, Քի Վեստում այդ հարցը փակվել է: Խնդիրն այն է, որ Հոկտեմբերի 27-ից հետո այդպիսի հարց առաջ քաշելու կարիք ուներ միմիայն Ռուսաստանը, որպեսզի իրենից հեռացներ առաջացող, իսկ ժամանակի հետ աստիճանաբար հիմնավոր դարձող կասկածները: Արևմուտքի հետ կապված այդ վարկածն սկզբնապես առաջ քաշվեց ռուսական կողմից, որը ՀՀ-ում անմիջապես սկսեց օգտագործվել իշխանական լրատվամիջոցներում և ընդդիմության ռուսամետ գործիչների հայտարարություններում: Այսօր էլ Մեղրիի հարցը Հոկտեմբերի 27-ի հետ կապելը դեռ մնում է Վազգենի և Դեմիրճյանի մոտ շրջապատի ռուսամոլների «զինանոցում»: Դա սխալ է: Ստահոդ պնդումներով չպետք է փորձել «հերոսացնել» սպանված մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը օրեր առաջ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը, իսկ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել այդ տարբերակին։ Արդյոք Մեղրիի տարբերակն ու Հոկտեմբերի 27-ը կապ ունե՞ն իրար հետ։

– Եթե մարդը սևեռուն մտքերով է վերաբերվում քաղաքականությանը, նրանից փաստարկված բան սպասելն անմտություն է: Հոկտեմբերի 27-ն իրականում եղել է իշխանության համար մեկուկես տարվա խուլ պայքարի  ավարտ: 1998-ի մայիսի սկզբից արդեն քաղաքական որոշ շրջանակներում ակնհայտ էր դարձել Վազգեն-Քոչարյան հակամարտությունը, որի ուղղակի հետևանքները եղան Վազգենի մոտ շրջապատի մի շարք հայտնի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները: Այս սպանությունները մնացին չբացահայտված: Վազգենը, դրան ի պատասխան, վճռական քայլ կատարեց՝ դաշինքի մեջ ներքաշելով ժողովրդի մեջ արդեն բարձր հեղինակություն ունեցող Դեմիրճյանին և նրա գլխավորած կուսակցությունը: 1999-ի մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում այդ դաշինքը հաղթեց: Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով 1999-ի խորհրդարանական ընտրություններից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածին, հայտարարեց, որ ինքն այդ ժամանակ Հայաստանում «անգլիական թագուհի» էր: Ահա այս անմեղսունակի ինքնախոստովանության ընդամենը մի դրվագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում