Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II- ի թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, ամուսնանում է 24-ամյա միլիոնատեր Էդուարդո Մապելլի Մոցիի հետ, հաղորդում է The Sun-ը `վկայակոչելով աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, զույգը «մինչև ականջները սիրահարված է», և նրանք, ամենայն հավանականությամբ, շուտով կամուսնանան:
«Նրանք անսահման երջանիկ են և արդեն պատրաստվում են հարսանիքին»,- ավելացրեց աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ զույգն արդեն միասին է ապրում, բացեիբաց խոսում են ամուսնության մասին:
«Ես չգիտեմ՝ արդյոք մատանին ձեռքին ծնկի իջե՞լ է, թե՞ ոչ, բայց նրանք բացահայտ խոսում են ամուսնության մասին: Դա կամ այս տարի կլինի, կամ գուցե 2020-ի սկզբին»,- եզրափակեց աղբյուրը:







































