Monday, 06 07 2026
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր

Հայաստանը բոլոր հիմքերն ունի կոշտացնելու իր դիրքորոշումը. Փաշինյանի և Տոնոյանի մոտեցումներն իրար ոչ թե հակասում, այլ լրացնում են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Եռաբլուրում անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանը՝ նշելով, որ եթե նախարարն այլ հայտարարություն աներ, ինքը նրան պաշտոնանկ կաներ։

Հիշեցնենք. Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցությունների ֆոնին արդեն մի քանի օր է՝ փորձագիտական դաշտում ակտիվորեն քննարկվում և ողջունվում է պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունն առ այն, որ ինքը վերաձևակերպել է «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը՝ այն դարձնելով «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

Վարչապետ Փաշինյանն իր հայտարարությամբ փաստորեն աջակցեց Տոնոյանի բանաձևին։ Ավելին՝ վարչապետը նշել է. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ հակամարտությունը կարգավորված չի։ Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ նշեց. «Ինչպես գիտեք, անցած տարվա իշխանափոխությունից հետո որոշակի նոր դիրքորոշումներ եղան Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Այդ դիրքորոշումներում կային զգալի տարբերություններ՝ այն առումով, որ նոր իշխանությունները ցույց տվեցին առավել մեծ հաստատակամություն խաղաղ գործընթացի ամրապնդման ուղղությամբ։ Դրանից հետո որոշակի վերլուծական կենտրոններից, քաղաքական շրջանակներից՝ հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներից, եղան սուր քննադատություններ առ այն, որ նոր իշխանությունները խաղաղասիրության քողի տակ փորձում են կատարել միակողմանի զիջումներ»։

Տեղի ունեցած երեք հանդիպումները, ինչպես նաև Վիեննայում տեղի ունեցած բանակցությունները, ըստ Քեռյանի, ընդդիմության կողմից մեկնաբանվում էին հենց վերը նշված կոնտեքստով. «Եվ մատուցվում էր այնպես, իբրև թե նոր իշխանությունը, վարչապետը գնում են միակողմանի զիջումների։ Վիեննայի հանդիպումից հետո այդ տոնայնությունը մնում էր՝ օգտագործվում են որոշակի արտահայտություններ, օրինակ՝ «վերելակային դիվանագիտություն», «պահի դիվանագիտություն», «շահերի չգիտակցում»… Վիեննայի հանդիպումից հետո այս քննադատության ոճը շարունակվում էր, և երբ այդ հանդիպումից հետո և՛ Փաշինյանը և՛ Ալիևը հայտարարեցին, որ իրենք գոհ են բանակցություններից, հենց այդ «գոհ են» արտահայտությունը կարծես ջուր լցրեց նմանատիպ մեկնաբանությունների վրա»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս ընդհանուր մթնոլորտում պետք է մի սթափեցնող քայլ՝ ցույց տալու, որ Հայաստանի նոր իշխանությունները ուզում են ամրապնդել բանակցային գործընթացում խաղաղությունն ամրապնդելու գիծը, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ անտեսել են ռազմական ոլորտը և նոր պատերազմի դեպքում պասիվ դիրք են ունենալու. «Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախարարի նման հայտարարությունը պետք է դիտարկել որպես պատասխան նոր իշխանությունների ընդդիմադիրներին՝ առ այն, որ Հայաստանը ոչ թե միակողմանի զիջումների է գնում, այլ ընդհակառակը՝ խաղաղության կայուն երաշխիքը շարունակում է համարել պատերազմին հավուր պատշաճի պատրաստված լինելը»։

Ըստ Քեռյանի՝ սա շեշտադրում էր թե՛ ներքին լսարանի և թե՛ ադրբեջանական կողմի համար. «Ադրբեջանական քարոզչությունը սա շատ մեծ աղմուկով օգտագործում է իբրև թե Հայաստանի միլիտարիստական դեմքը պատռելու համար, բայց դա իրենց խնդիրն է։ Մեր կողմից նպատակը ես հենց այս կոնտեքստում եմ հասկանում, գուցե կան այլ գործոններ, որոնք պաշտպանության նախարարին ստիպել են նման հայտարարություններ անել, որին որ ես տեղյակ չեմ, բայց որպես քաղաքագետ՝ ես այս տպավորությունն եմ ստացել»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին, նշեց՝ հեղափոխությունից հետո ինքը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը բոլոր հիմքերն ունի կոշտացնելու իր դիրքորոշումը. «Այս դիվանագիտական կոշտ տոնը ոչ մի կերպ չի հակասում բանակցություններին, այլ դիրքավորում է Հայաստանն ավելի շահեկան դիրքերում, քան նախկինում էր, երբ մենք միայն խաղաղության կոչեր էինք անում, իսկ Ադրբեջանը՝ ռազմատենչ հայտարարություններ»։

Հայաստանի այս դիրքորոշման կոշտացումը մեր զրուցակիցը կապում է սահմանին հարաբերական անդորրի հետ. «Քանի որ Ադրբեջանը տեսնում է, որ իրենց ագրեսիային հնարավոր է լինի ավելի ագրեսիվ պատասխան»։

Ղևոնդյանը հավելեց. «Վերջին 20-25 տարիների խաղաղության ձգտելու մեր կոնցեպտը փոխվում է պատերազմից չխուսափելու և Հայաստանի շահերը պաշտպանելու կոնցեպտով։ Այս մոտեցումը պետք է որդեգրեր Հայաստանը 1994-1995 թվականների ժամանակ, պատերազմից անմիջապես հետո՝ որպես հաղթող պետություն։ Չգիտեմ ինչու, մենք այս դիրքը թողել էինք պարտվող պետությանը»։

Քաղաքագետը նաև կանխատեսելի է համարում հակառակորդի արձագանքը: «Իրենք պետք է փորձեն ամեն ինչ անել, որ իրենց շահեկան դիրքերում ներկայացնեն։ Բայց մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե մենք մեր շահերն ինչպես ենք կարողանալու առաջ տանել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում