Թուրքիայի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն հաստատել է կառավարության անդամների հեռախոսազրույցների գաղտնալսումը: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Սալիհօղլուի խոսքով՝ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված օպերացիաների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում չկա Salam ավանումով ահաբեկչական զինված կազմակերպություն, սակայն չնայած դրան, երեք տարվա ընթացքում գաղտնալսվել են հեռախոսային զրույցները:
Թուրքական ԶԼՄ-ները երկուշաբթի տեղեկություն էին տարածել այն մասին, որ 2011 թվականին հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում, որն անցկացրել է Ստամբուլի դատախազությունն ընդդեմ Salam ահաբեկչական կազմակերպության, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչերի հետ կապված մոտ 7000 մարդու հեռախոսազրւյցներ են գաղտնալսվել:
Դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ հակաահաբեկչական օպերացիաների շրջանակում գաղտնալսվել են թուրքական հետախուզության ղեկավար Հական Ֆիդանի հեռախոսազրույցները:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մազհար Բագլին այս առիթով արած հայտարարությունում նշել է, որ զրույցների ձայնագրությունները փոխանցվել են երրորդ կողմին, սակայն չի հստակեցրել, թե ով է հանդիսանում երրորդ կողմ:
Այսօր Թուրքիայում քրեական գործ է հարուցվել պետական գործիչների հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման փաստով: Գործով երկու դատախազ է ձերբակալվել: