Եգիպտոսի հարավում՝ Զոհար գավառում, Պտղոմեոսի դարաշրջանի (IV-I դարեր մ.թ.ա.) գերեզման է հայտնաբերվել՝ լավ պահպանված պատի պատկերներով և կենդանիների մումիաներով: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի Հնէաբանության նախարարությունը:
Եգիպտոսի Հնէաբանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրի խոսքերով՝ այս գերեզմանը տարածքի ամենազարմանալի հայտնագործություններից է: Դամբարանի ներսում աստվածների պատկերների գույները չեն խունացել անգամ երկու հազար տարի անց:
Դամբարանը խորանում է գետնի տակ և բազմաթիվ ներքին տարածքներ ունի: Գիտնականները ենթադրում են, որ այն պատկանել է Տուտու անունով բարձաստիճան պաշտոնյային: Նրա մումիան, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել է դամբարանում: Դամբարանում երկու սարկոֆագ կա: Երկրորդը, հավանաբար, պատկանում էր պաշտոնյայի կնոջը, սակայն այն դատարկ է, իսկ աճյունի այլ հետքեր հայտնաբերվել:
Դամբարանում հայտնաբերվել է կենդանիների մումիաների աննախադեպ հավաքածու`մկների, կատուների և բազերների ավելի քան 50 մումիա:








































