Ինչպես հաղորդում է ռուսական Коммерсант-ը, Անաստաս Միկոյանի թոռը՝ Իվանը, հրաժարվել է գնել Ռուսաստանի՝ մեծությամբ 5-րդ նավահանգիստը՝ Վանինոն, որի համար մայիսին առաջարկել էր 10.8 մլրդ ռուբլի:
Միկոյանն ասել է, որ աճուրդը շատ շտապ է կազմակերպվել, և իրեն չի հաջողվել ներդրումների համար գումարներ նախապատրաստել: «Մինչև աճուրդը ոչ մի կոնկրետ տեղեկություն չէր հաղորդվել, սակայն դրանից հետո մենք ստացանք փաստաթղթերը, մեկնեցինք տեսնելու այն, և հասկացանք, որ այդպիսի գումարներ չարժե վճարել»,- ասել է Իվան Միկոյանը:









































