Բրազիլիայի Գուարարեմա քաղաքի շրջաններից մեկում ոստիկանների հետ բախման ժամանակ գնդակահարվել բանկեր կողպոտած 11 անձինք։ Այս մասին հաղորդում է Սան Պաուլու նահանգի վարչակազմը։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել, երբ ռազմական ոստիկանության՝ 25 մարդուց բաղակացած ջոկատը փորձել է ձերբակալել զինված հանցագործների խմբին, որոնք երկու բանկի վրա են հարձակվել։

Հատուկ գործողության շրջանակում մեկ մարդ է ձերբակալվել, մյուս կասկածյալների որոնումները շարունակվում են։ Հանցագործների հստակ թիվը հայտնի չէ։
Դեպքի վայրում 7 հրացան, 4 ատրճանակ, զրահաբաճկոններ և պայթուցիկ են հայտնաբերել։







































