Ճապոնիայում հրապարակվել է նոր և ապշեցուցիչ տեսնյութ, որը պատկերում է մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու հետևած ցունամին: Տեսանյութը նկարահանվել է ցունամիի առաջացրած ալիքներում սուզվող մեքենայի տեսախցիկով:
Սկզբում երևում է, թե ինչպես են մեքենաները և մարդիկ ճոճվում երկրաշարժից, ապա վրա են հասնում ցունամիի ալիքները: Տեսանյութի կադրերն արված են Միյագի պրեֆեկտուրայի Տագայո քաղաքում: Հայտնի չէ, թե ինչ է պատահել մեքենայի վարորդի հետ:











































