Ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանց բողոքը հիմնականում երկու խնդրի շուրջ է. մեկը շատ հրատապ է, մյուսի համար մինչև տարվա վերջ ժամանակ կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա ընդգծեց. «2020-ի ամենագլոբալ խնդիրն այն է լինելու, որ ԵԱՏՄ շրջանակներում մեքենաների մաքսազերծման արտոնյալ ժամկետը կվերջանա, և արդեն 10 տոկոս մաքսատուրքի փոխարեն կվճարեն շարժիչի հզորությամբ, որ 4-4,5 անգամ 7 և ավելի տարիք ունեցող մեքենաների արժեքը կմեծացնի և այդպես շարունակ: Սրանով մեր բյուջեն միայն մաքսատուրքի գծով մինիմում կորցնելու է 60-70 մլն դոլար, եթե ավելացնենք նաև ԱԱՀ-ն, ապա լրջագույն գումար կստացվի»:
Նրա խոսքով՝ կառավարության առջև պետք է հստակ դրվի այս ուղերձը, որ նրանք ԵԱՏՄ-ում բանակցեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































