Twitter-ն արգելափակել է գրառումները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայի կառավարության քարոզարշավի շրջանակում և կոչ են անում մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։ Պատճառը կեղծ լուրեր տարածելուն հակազդելու մասին օրենքն է, հաղորդում է Agence France Press գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ սոցցանցը չունի անհրաժեշտ գործիքամիջոցներ, որոնք կբացահայտեին քաղաքական քարոզարշավի ծավալի, ինչպես նաև ֆինանսավորման մասին տվյալները՝ ինչպես պահանջում է ֆրանսիական օրենսդրությունը, ուստի արգելափակում է ցանկացած քաղաքական քարոզ։

Ֆրանսիայի կառավարության տեղեկատվական ծառայությունը նշել է, որ #OuJeVote (Այո՛, ես քվեարկում եմ) հեշթեգով հրապարակումները 10 օր արգելափակվել են։ Քաղաքական գործիչները նաև հստակեցնում են, որ այդ քարոզարշավն ագիտացիա չէ, այլ պարզապես հասարակությանը տեղեկացնում է մայիսի 26-ին կայանալիք ընտրությունների մասին։








































