Ալժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, որը շարունակվող հանրահավաքներից հետո վայր է դրել լիազորությունները, երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել, հաղորդումէ Alg24 պորտալը։
«Թողնելով իմ պաշտոնը, ավարտելով իմ նախագահական ուղին՝ ես ներողություն եմ խնդրում բոլոր հայրենակիցներիցս, որոնց նկատմամբ բացթողումներ եմ ունեցել»,-ասել է իր ուղերձում Բուտեֆլիկան։

Նախկին նախագահն ասել է, որ սխալներ է գործել՝ ինչպես ցանկացած մարդ։ Նա իշխանության ղեկին է եղել 1999-ից։










































