Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Ինքնախաբեությամբ ենք զբաղված. Մոսկվան փամփուշտ է վաճառում թշնամուն, որ մեր ձագերին սպանեն

Երեք տարի առաջ՝ այս օրերին, մեր հանրությունը դեմ առ դեմ կանգնեց պատերազմին, և պարզվեց, որ մեր երկիրը պատրաստ չէր. պատերազմ տեսած երկիրը մոռացել էր պատերազմի վտանգի մասին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը նշեց. «Մենք միշտ կարծում էինք, որ բանակն այն տեղն է, որտեղ ամեն ինչ արվում է, որ ապահով լինի: Բայց Ապրիլյան պատերազմը մութ անկյուններ ունի: Մենք ունենք բարեկամ, զինակից, ռազմավարական ընկեր երկիր, որն ինչ թուփ շարժվում է այդ տարածքներում, լավ տեղյակ է, բայց մեզ չի հայտնում դրա մասին: Պոստերում պատրաստ չեն եղել, այդ երեխեքը զարմացած էին, որ անօգնական մնացին… Բանակը արագ գործող օրգանիզմ է, պատրաստված լինելու դեպքում վայրկյաններ է տևում, որ գործի անցնի, բայց ինչո՞ւ էր այդքան ուշանում, ու հակառակորդը հասցրեց 800հա տարածք գրավել: Այդ ամենի ֆոկուսնիկները չգիտեմ ովքեր են, բայց եթե դրանց ետևում կան նաև հայ մարդիկ, այս լուսավոր զավակների մահը դրանց վրա է: Զոհաբերելու գնով ոչ ոք հարց լուծելու իրավուքն չունի, պատերազմն ուրիշ բան է, զոհաբերությունը՝ ուրիշ, բայց եթե ինչ-որ մարդիկ գիտեին, որ զոհեր են լինելու, և դա անում էին ինչ-որ բաների համար, դա ոչ թե հայրենիքի դավաճանություն է, այլ հակամարդկային արարք»:

Հրանտ Վարդանյանի դիտարկմամբ՝ այսօր պատերազմների ֆորմուլաները փոխվել են. «Այսօր տնտեսական պատերազմն ավելի զորեղ է, քան զենքով կռիվ անելը, այսօր քարոզչական, գիտատեխնիկական պատերազմներն ավելի զորեղ են, քան զենքով պատերազմները: Զավթողական պատերազմը մի բան է, հայրենիքը պաշտպանելու համար պատերազմն՝ այլ բան: Մենք ուժեղ ենք նրանով, որ մեր կենսական տարածքն ենք պաշտպանում:

«Մեր ազգի, մեր մտավորականության գլուխը 100 տարվա մեջ հինգ անգամ կտրել են, բայց էլի ծիլ ենք տվել: Եվ ապրիլյան պատերազմի հերոսներն այն ծիլերն են, որ ազատ մնալու համար ռումբ են պայթացրել»,- նշեց ռեժիսորը:

Նրա դիտարկմամբ՝ մենք ազատ չէինք, դրա համար էլ մեր հաղթանակը մնաց օդում. «Պատերազմը հաղթել էինք, պետք է կապիտուլյացիա լիներ, բայց Մոսկվան դրդեց «օդ» պայմանագիր ստորագրել… Մոսկվայի հետ պետք է քանդենք մեր հարաբերությունները, նորից կառուցենք: Ռազմավարական գործընկերը փամփուշտ է վաճառում թշնամուն, որ մեր ձագերին սպանեն, այդպիսի ընկեր չի լինում, մենք ինքնախաբեությամբ են զբաղված»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում