ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել՝ ինչպես վարվել կանաց հետ՝ ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նա նրան խորհուրդ է տվել գործընկերներից հեռու մնալ մեկնված ձեռքի հեռավորությամբ։
«Պարզապես ձևացրե՛ք, որ մրսածություն ունեք, ես ևս մրսածություն ունեմ»,-ասել է Փելոսին։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Բայդենը պետք է լավ հասկանա, թե ինչպիսի աշխարհում ենք մենք այժմ ապրում, և անձնական տարածությունը մարդկանց համար մեծ արժեք ունի։









































