ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ի եթերում սխալմամբ հայտարարել է, որ իր հայրը Գերմանիայում է ծնվել։ Նրա ելույթից այդ հատվածը ներկայացրել է Mediaite-ն։
Նյութում հստակեցվում է, որ ԱՄՆ առաջնորդի հարազատն իրականում ծնվել է Նյու Յորք նահանգում, սակայն գերմանացի ներգաղթյալի սերունդ է եղել։
«Իմ հայրը գերմանացի է, նա Գերմանիայից է։ Ծնվել է հիանալի վայրում՝ Գերմանիայում, այդ պատճառով ես լավ զգացմունքներ ունեմ դրա նկատմամբ»,-նշել է Թրամփը։










































