Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Փաշինյանը ստանձնեց պատասխանատվությունը․ Ալիևը զանգահարեց Պուտինին

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իր գնահատականը, ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թե ինչով է տարբերվել Ալիևի գնահատականը հայկական կողմի գնահատականից, հնարավոր է թերևս կռահել նույն օրը Ալիևի արած այլ հայտարարությունից, այն մասին, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը միաժամանակ հայտարարել է նաև, որ կանխել է արցախյան կարգավորման ձևաչափը փոխելու Հայաստանի քայլերը: Պուտինի հետ Ալիևի հեռախոսազրույցն ու նրա մյուս հայտարարությունները հետաքրքիր են մի կողմից ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ֆոնին, մյուս կողմից նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի արած հայտարարության, որով նա փաստորեն ստանձնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարության քաղաքական պատասխանատվությունը կամ, այսպես ասած, պետական քաղաքական օրակարգին դրա պատկանելությունը:

Խոսքը «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին է, որ նախարար Տոնոյանը հայտարարել էր Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը: Այդպիսով, Վիեննայի հանդիպմանը նախորդած դրական և, այսպես ասած, զուսպ տոնայնությունը կողմերը փոխեցին որոշակի ագրեսիվ և կոշտ, ռազմական հռետորաբանության: Մյուս կողմից, այդ ամենը, անշուշտ, զարմանալի չէ: Ի վերջո միամտություն կլիներ կարծել, որ կողմերն այլևս շփվելու են միայն խաղաղասիրական և զուսպ հռետորաբանությամբ: Իրավիճակը դրանից դեռևս շատ է հեռու: Կմոտենա, թե չէ, սա քաղաքական էական հարց է, արցախյան խնդրի, այսպես ասած՝ «կիպրոսացման« հեռանկարի համատեքստում: Մյուս կողմից, այստեղ էլ առանցքային է դառնում ռուսական գործոնը, որպես ռեգիոնալ անվտանգության առանցքային գործոններից մեկը կամ, այսպես ասած, գերական ուժային կենտրոնների շարքում: Իրավիճակի «կիպրոսացումը» չի տեղավորվում Ռուսաստանի ռազմավարության շրջանակում:

Դրանում չի տեղավորվում նաև պատերազմը, սակայն ոչ էլ որոշակի տևական և հաստատուն «սառեցումը»:

Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե Մոսկվայի վարքագիծը շատ բանով կախված է լինելու կողմերի քաղաքականությունից: Այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը մեծ հաշվով կարող է դիտարկվել Ռուսաստանի վարքագծի համար պայքարի շրջանակում: Խոշոր հաշվով, Հայաստանի հռչակած նոր սկզբունքը գործնականում նոր նշաձող է, որ Հայաստանը դնում է իր դաշնակցի առաջ՝ ձևակերպելով այն ռազմա-քաղաքական նպատակը, որն իր առաջ դնելով, Հայաստանը փաստորեն առաջադրում է նաև իր դաշնակցին: Եթե սրան հավելենք նաև այն, որ Հայաստանը դեռևս նախորդ տարի վարչապետի հայտարարության մակարդակով Մոսկվայի վրա է դրել նաև պատերազմ թույլ չտալու ռեգիոնալ պատասխանատվությունը, որոշակիորեն պարզ է դառնում, որ Մոսկվան կամ իսկապես գործուն քայլեր պետք է անի Ադրբեջանին երկարատև զսպման ռեժիմ բերելու համար, կամ պետք է քայլեր անի Հայաստանի դեմ: Իսկ այդ դեպքում, իհարկե, Ռուսաստանը պետք է մտածի դրա հետևանքների մասին, որը կարող է լինել ուղղակի Կովկասի կորուստը: Հետևանքի մասին միայն Հայաստանը չէ, որ պետք է մտածի, ու նաև Մոսկվայում պետք է դադարեն այդ միակողմանի մտահոգության վրա խաղալուց, ինչն արել են տասնամյակներ շարունակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում