Ստոկհոլմում ոստիկանը հանցագործին ձերբակալել է սաունայում, որտեղ նա շոգեհարվում էր, հաղորդում է The Local-ը:
Ոստիկանության աշխատակիցը որոշել է իր հանգստյան օրը սաունայում անցկացնել: Երեկոյան, քաղաքի սաունաներից մեկում շոգեհարվելիս, նա ճանաչել է իր կողքին նստած տղամարդուն, որը թմրամոլ էր և փախուստի էր դիմել ազատազրկման դատապարտվելուց հետո և գտնվում էր հետախուզման մեջ:
Առանց վարանելու ոստիկանը ձերբակալել է հանցագործին: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են նրա գործընկերները, նա լուրջ ռիսկի է դիմել. հետախուզվող տղամարդը մեղավոր է ճանաչվել նաև քաղծառայողի վրա հարձակվելու փորձի համար: Բացի այդ, սաունան բազմամարդ էր:
Ավելի վաղ, բրիտանացի ոստիկանները ձերբակալել են 104-ամյա տատիկի, որը երազում էր կալանքի տակ հայտնվել: Նրանք «գրոհել են» ծերանոցը, որտեղ ապրում էր բրիտանուհին, և ձեռնաշղթաներ հագցրել նրան: