Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
«6 տարի է չի դադարել հանրային պահանջը բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, օժանդակողներին: 6 տարի է անընդհատ թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ բոլոր բնակավայրներում Հրաչ Մուրադյանին ճանաչող մարդիկ հետևողական են սպանության բացահայտման հարցում: Պահանջում ենք, որ իրավական համակարգը գործի պատշաճ՝ ապահովելով լիարժեք բացահայտումը: Այնինչ, մենք հանդիպում ենք իրավական համակարգի անտարբերության: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:










































