Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե: Այդ մասին ապրիլի 2-ին հայտնել Է «Կատիմերինի» հունական թերթը՝ գրում է Interfax-ը:
Սա Հունաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է այս երկիր այն պահից ի վեր, երբ 1991 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունը հայտարարեց անկախության մասին: Ցիպրասին օդանավակայանում դիմավորել է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:
Սպասվում Է, որ Ցիպրասի այցը թույլ կտա ամրապնդելու երկու երկրների միջև կապերը: Վարչապետին ուղեևորության ընթացքում ուղեկցում են հունական բիզնեսի հարյուրից ավելի ներկայացուցիչներ և նախարարների կաբինետի տասն անդամներ: Կողմերը, ինչպես սպասվում է, համաձայնագրեր կստորագրեն տրանսպորտի, պաշտպանության, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:








































