Իտալիայի Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդ քաղաքապետ Կիարա Ապենդինոյի անվամբ պայթուցիկով ծրար են ուղարկել։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ մասնագետներին հաջողվել է վնասազերծել ռումբը, սակայն ուղարկողին դեռ չեն հայտնաբերել։
Իրավապահների աշխատակիցները ենթադրում են, որ ծրարն ուղարկել են անարխիստական խմբավորումների անդամները, որոնք վրդովվել են երիտասադրության համար սոցիալական կենտրոնի փակման պատճառով։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ կարողացել է ինձ վախեցնել, շատ է սխալվում»,-Facebook-ի իր էջում գրել է Ապենդինոն։










































