Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի 4 այլընտրանքային տարբերակ։ Քվերակության արդյունքը երկուշաբթի երեկոյան հնչեցրել է համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, փոխանցում է Interfax-ը։
Երկուշաբթի նա խորհրդարանում Brexit-ի 4 այլընտրանքային տարբերակ է քվեարկության դրել։
Մասնավորապես՝ առաջարկվել է համաշխարհային հանրաքվե անցկացնել Brexit-ի-ի հետ կապված ցանկացած համաձայնության շուրջ և Common Market 2․0 տարբերակը, որի համաձայն՝ Լոնդոնը մնում է Եվրոպական տնտեսական գոտում և ԵՄ-ի հետ պայմանավորվում ժամանակավոր մաքսային միության մասին, որը կգործի այնքան, մինչև այլընտրանք կգտնվի։

Հանրաքվեի տարբերակի դեմ 292 խորհրդարանական է քվեարկել, կողմ՝ 280։
Brexit-ի շուրջ ևս մեկ այլընտրանքային տարբերակի նախաձեռնողները Մեծ Բրիտանիային կոչ են անում ԵՄ-ի հետ Brexit-ի ընթացակարգից հետո մշտական մաքսային միություն ձևավորել։
Չորրորդ տարբերակը ենթադրում է, որ պատգամավորները կքննարկեն կառավարությունից Brexit-ի հերթական երկարաձգումը պահանջող տարբերակը, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պատգամավորները կա՛մ կքվեարկեն առանց համաձայնության Brexit-ի իրականացման, կա՛մ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ կետի չեղարկման օգտին՝ ԵՄ-ում մնալու համար։










































