Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է երկրում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցչություն բացելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Sabah թերթը:
Օտարերկրյա ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Թուրքիայում բացվել է «Թալիբանի» ներկայացուցչություն, չեն համապատասխանում իրականությանը՝ ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ պակիստանյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ տարեսկզբին Ստամբուլում բացվել է «Թալիբանի» ներկայացուցչություն: