Բուրունդիի իշխանությունները արգելել են «Բի-բի-սի»-ի հեռարձակումը և անորոշ ժամանակով դադարեցրել «Ամերիկայի ձայն»-ի աշխատանքը իրենց տարածքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Բի-բի-սի»-ի արգելքի պատճառը դարձել է բրիտանական հեռուստաընկերության փաստագրական ֆիլմը Բուրունդիի գաղտնի բանտերի և խոշտանգումների մասին, ինչը կառավարությունը համարել է կեղծ և երկրի հեղինակությունը աղճատող: «Բի-բի-սի»-ում հայտարարել են, որ այդ որոշումը հարված է հասցնում ԶԼՄ-ների ազատությանը:

«Ամերիկայի ձայն» ամերիկյան ռադիոընկերության աշխատանքի դադարեցումը ևս երկարաձգվել է: Դժգոհություն է հարուցել ընկերության թղթակիցը, որը քննադատել է իշխանություններին:
Բացի այդ, լրագրողներին արգելել են աշխատել երկու կազմակերպություններում:









































