Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և քննարկում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթները 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» վերստին հաստատում է իր դիրքորոշումը. «Երբ գրված է «նոր թեկնածու», դա վերաբերում է և՛ գործընթացին, և՛ անձին: Եվ պետական մարմինների միջև հարգանքից ելնելով, որ վարքագծի դրսևորման սուբյեկտիվ կողմն է կազմում, պետք է առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, և նոր գործընթացի տրամաբանության շրջանակներում առաջադրվի նոր թեկնածու կոնկրետ իրավասու մարմնի կողմից: Սա ուղղված է թե՛ ՀՀ նախագահին, թե՛ կառավարությանը և թե՛ դատավորների ընդհանուր ժողովին. միևնույն մարմինը նոր թեկնածու կարող է և պետք է առաջադրի, այլ ոչ թե միևնույն անձին անընդհատ առաջադրի՝ անարգելով այն պետական մարմինը, ում առջև թեկնածությունը բարձրացվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































