Thursday, 02 07 2026
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

«Մեր միակ ելքը արտագաղթելն է». Իշխանական նախաձեռնությունը՝ լուրջ սպառնալիք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների մեծ մասը փակելու իշխանական նախաձեռնությունը սպառնում է առնվազն մի քանի հարյուր ընտանիքի արտագաղթելու պատճառ դառնալ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման գրասենյակների երկարամյա աշխատակիցներից մեկը նշեց, որ հիմա մի քանի օրով գնում է ընտանիքի հետ Շենգենյան գոտու երկիր։ Ապա հետ է գալու, որպեսզի դիմի ԱՄՆ-ի դեսպանատուն՝ հույս ունենալով, որ հեշտ կստացվի վիզա ստանալը, ինչից հետո ընտանիքով արտագաղթելու է։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, թե ստացել է բավականին բարձր աշխատավարձ, ունի վարկեր, բայց չի կարողանալու փակել, քանի որ նման աշխատավարձով այլ աշխատանք այլևս չի կարող գտնել։

«Այդ ընկերությունների սեփականատերերը հարուստ են. նրանք հետ գցած փողեր ունեն, որով կարող են ապահովել անգամ իրենց թոռներին։ Տուժում ենք մենք։ Մեր գրասենյակի մի քանի տասնյակի հասնող աշխատողներ արդեն պատրաստվում են լքել երկիրը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին՝ արդյոք խաղամոլության դեմ պայքարը վատ է, հուսահատված քաղաքացին արձագանքեց՝ նշելով, որ այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում համացանցով են սկսելու իրականացնել բոլոր խաղադրույքները, ապա լրացրեց. «Բայց դա գոնե կտևեր 4-5 տարի, ու ժամանակ կունենայինք այլ աշխատանք գտնել ու մնալ մեր երկրում։ Հիմա մեզ ուղղակի դուրս են շպրտում փողոց, միակ ելքը արտագաղթելն է»։

Մեր զրուցակիցը խնդրեց նաև փոխանցել իր թախանձագին խնդրանքը. գոնե երկու տարով հետաձգել օրենքի՝ ուժի մեջ մտնելը, ինչը կարող է ժամանակ ու հույս տալ հազարավոր մարդկանց այլ աշխատանք գտնել ու մնալ հայրենիքում. «Միակ խնդրանքս այս պահին դա է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում