«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը այդպես էլ մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի Հայաստանի ոռոգման համակարգի հետ:
Ըստ քննարկվող տարբերակներից մեկի՝ հնարավոր է, որ համակարգը ապակենտրոնացվի և հանձնվի մարզպետարանների ենթակայությանը: Այս տարբերակի հիմնական լոբբիստները մարզպետներն են, որոնք ամբողջական վերահսկողություն հաստատելով համակարգի վրա՝ կստանան ավելի մեծ ազդեցություն իրենց ղեկավարած մարզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































