Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում, անդրադառնալով անցումային արդարադատությանը, նշեց, որ այդ հարցերով պետք է զբաղվի Ազգայյին ժողովը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով անցումային արդարադատությանը, նշեց, որ «անցումային արդարադատություն» կոչված այդ նորամուծությունը բխել է «Իմ քայլը» դաշինքից և այդ քաղաքական ուժի ձևավորած կառավարության ղեկավարից, դրա համար տրամաբանական է իրենք ներկայացնեն փաթեթ։
«Քանի դեռ պաշտոնական շրջանառության մեջ որևէ փաստաթուղթ չի գտնվում, անիմաստ եմ համարում առարկայական դատողություններ անելը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Որևէ ինստիտուտ, նրա խոսքով, անկախ այս կամ այն երկրում իր ունեցած հաջողությունից, չի կարող ՀՀ նույն արդյունավետությամբ ծառայել, եթե ՀՀ-ում չկա այն տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական կլիման, ինչպես կա այդ երկրներում, և մեխանիկական տեղայնացումը գրեթե բացառում է այդ ինստիտուտի հաջողելու հավանականությունը։











































