«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանը հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել երկրի Քաղաքացիական օրենսգրքում:
Այդ փոփոխությունների համաձայն` հինգ կրոնական հարանվանությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և Մկրտական եկեղեցուն կտրվի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է
Օրենսգրքի փոփոխությունների նախագծին դեմ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական» խմբակցությունը:
Վրաց ընդդիմադիր խորհրդարանականները կարծում են, որ վրացական եկեղեցին համանման կարգավիճակ պետք է ունենան Ադրբեջանում և Վրաստանում, սակայն իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նույնիսկ այս դեպքում` վրաց եկեղեցին կպահպանի իր բարձրագույն կարգավիճակը: