Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում ցավով արձանագրեց, որ Զավեն Գրիգորյանի առողջության հետ կապված մտահոգությունը շատ տոտալ քաղաքական «քննարկման» թեմա դարձավ. «Ժանրի կանոններին համաձայն՝ իմ հայտարարությանը հետևեց 90 տոկոս ֆեյք, 10 տոկոս իրական օգտատեր Նաիրա Զոհրաբյանի վրա»:
Նա նշեց, որ պնդում է իր հայտարարությունը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Զավեն Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է, որ հիվանդանոցում նրանից գումար են պահանջում, իսկ առողջապահության նախարարն այլ բան է ասում. «Ինչպես միշտ՝ փաստաթղթերով մեզ մոտ ամեն ինչ օքեյ է, բայց իրականությունն այլ է»:
Նրա խոսքով՝ քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ոչ միայն դաստիարակաության և բարեկրթության, այլև քաղաքական հասունության նշան է, և մեջբերեց սոցցանցում Զավեն Գրիգորյանի գրառումը. «Ներեցեք բոլոր հիմարներին, ովքեր չեն սովորել բանավիճել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































