Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Խոշորների գերիշխող դիրքի թուլացման ազդեցությունը տնտեսության վրա նկատելի չէ. ինչպիսի քաղաքականություն է պետք որդեգրել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին խոսել էր շուկաների ազատականացման մասին և ընդգծել, որ 2018-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում՝ 30%, 57-%-ի փոխարեն, բենզինը՝ 29%-ը, 43-ի փոխարեն։

Նշենք, որ վերջերս էլ տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովն էլ ամփոփել է մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը: Համաձայն վիճակագրության, հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները: Ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսվարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսվարող: Ավելացել է նաև բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների թիվը՝ դառնալով 6:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով, նոր տնտեսվարողների մուտքը հանգեցրել է տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշիռների նվազման: Օրինակ՝ շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս Հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն:

Նվազել է նաև բանանի շուկայում գերիշխող «Քեթրին Գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս: Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գերիշխող դիրքերի թուլացման ազդեցությունը տնտեսության վրա նկատելի կլինի միայն այն ժամանակ, երբ որ այդ մրցակցության արդյունքում հնարավոր կլինի ունենալ գների և որակի բարելավում։ «Այսինքն՝ երբ գները կիջնեն, բայց դրա արդյունքում կուզենանք որակյալ ապրենք, որովհետև ցանկացած մոնոպոլիա հանգեցնում է և՛ որակի իջեցման, և՛ գների թելադրանքի։ Երբ որ մենք զգանք, որ մրցակցության հետևանքով գներն իջնում են, այդ ժամանակ էլ կարող ենք արձանագրել, որ արդյունք կա։ Թե չէ հիմա տոկոսներ արձանագրելով հնարավոր չէ ամբողջական պատկեր ստանալ կամ ասել, թե արդյունք կա կոնկրետ։ Այս պահին ես չեմ զգում ռեալ փոփոխություն, և այդ փոփոխությունն այդքան արագ չի կարող լինել»,- ընդգծեց Մելքումյանը։

Տնտեսագետ Հայկ Բալանյանը, վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասել էր, որ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների դիրքերի փոփոխության գործընթացը շատ դրական է, քանի որ նախկինում այդ ապրանքային շուկաներ նոր խաղացողների մուտքը կասեցվում էր ոչ օրինական մեխանիզմներով, իսկ հիմա այդ մեխանիզմները չեն կիրառվում։ Բայց Բալանյանի խոսքերով՝ կառավարության ներկայիս որդեգրած ճանապարհը դանդաղ ճանապարհ է, պետք է ավելի վճռական լինել և գերիշխող դիրք ունեցող ընկերությունների վերաբերյալ օրենսդրությունը փոխել, որպեսզի թույլ չտրվի որևէ տնտեսվարողի ձեռք բերել գերիշխող դիրք, առավել ևս՝ մենաշնորհային դիրք։ Այս ոլորտը մշտապես պետք է կոշտ վերահսկողության տակ լինի և կախված չլինի կառավարության քաղաքականությունից, այլ պայմանավորված լինի ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում