Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Կառավարությունը պետք է համախմբի մտավոր ներուժը երկրում առկա խնդիրների լուծման օրակարգի շուրջ. Փաշինյան

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի խնդիրն է ընդարձակել այն մտավոր դաշտը, որում գործում է Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմիցս եմ առիթներ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է: Նկատի ունեմ, որ մեր բոլոր տեսակի խնդիրների լուծումն առաջին հերթին ինտելեկտուալ խնդիր է: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ այնտեղ չի գտնվել մտովի: Մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե նա այդ գործողությունը նախ չի արել մտովի: Իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները:

Սա յուրաքանչյուր կառավարության և անհատի, ինստիտուտի խնդիրն է՝ գիտակցել և կառավարել սեփական գործողությունները: Այս է պատճառը, որ մենք կայացրել ենք այսպիսի որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն: Եվ այդ վերլուծական կենտրոնի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում: Նա պետք է ընդարձակի այն մտավոր դաշտը, տարածքը, որում գործում ենք մենք, ՀՀ կառավարությունը, ՀՀ իշխանությունը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենց համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ համագործակցենք համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Եվ մենք ամենևին էլ չենք համարում, որ այսպիսի կենտրոնը կառավարության աշխատակազմում կամ ՊՈԱԿ-ում նշանակում է, որ մենք պետք է համարենք ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը:

Երկրի իշխանությունը, կառավարությունը պետք է երկրում առկա խնդիրների լուծման օրակարգի շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով մենք պետք է փորձենք ավելի հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ»,- հայտարարեց վարչապետը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ ու հաջողություն մաղթելով առաջիկա գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում