Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անսալով ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողների խնդրանքին, գրավոր ներկայացրած հարցը բարձրաձայնեց. «Առաջարկվում է ապրիլի 2-ը հայտարարել Հիշատակի օր: 2017-ին մենք ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ այդ օրը նախորդ իշխանությունը դարձրեց ընտրությունների օր»:
Պատգամավորը խնդրեց կառավարության հաջորդ նիստում այս հարցը քննարկել և որոշում կայացնել:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այդ օրերը որպես հիշատակի օր պաշտոնապես արձանագրելու տեսակետից պետք է զգուշավորություն ցուցաբերվի. «2016-ից առաջ էլ ունեցել ենք էսկալացիաներ, որտեղ ունեցել ենք էլի զոհեր: Այս առումով մենք պետք է մեր օրացույցին խնամքով վերաբերվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































