Thursday, 16 05 2024
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

Դավիթ Տոնոյանի կարևոր այցը ԱՄՆ. կքննարկվի՞ զենքի վաճառքի հնարավորության հարցը

Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքերով՝ Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հպարտության առարկա է. «Հրաշալի զգացողություն է, երբ օգնում են հայ զինվորականներին վերապատրաստվել, և այնուհետև տեսնում ես, թե ինչպես են հայերն այդ գիտելիքները կիրառում Կոսովոյում կամ Աֆղանստանում խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար»:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությամբ: Պենտագոնում Հայաստանի ներդրումը բարձր են գնահատում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն իր ելույթում վերջերս նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության ապահովման կարևոր գործոն է: Նյու Յորքում իր այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարն այս շաբաթվա վերջին մասնակցելու է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089349.jpg

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարելիք այցին, նշեց. «Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության բնագավառում որևէ բան վերջին մի քանի տարիների ընթացքում չի փոխվել։ Կանզասի ծրագիրը, որն իրականացվում է այդ նահանգի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև՝ բավականին երկար, եթե չեմ սխալվում մոտ 15 տարվա պատմություն ունի։ Հայաստանը ԶՈւ-երի ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածներում կրթություն են ստացել և սովորել են Կանզասի հետ համագործակցության շրջանակներում։ Սա, իհարկե, կարևոր ծրագիր է, փոխայցելություններ այս մակարդակում շատ են եղել՝ Կանզասից Հայաստան են եկել, Հայաստանից էլ գնացել են Կանզաս պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները»։

Ընդգծելով, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության տեսանկյունից սա շատ կարևոր է, մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց. «Ցավոք սրտի, այդ համագործակցությունը չի խորացվում վերջին տարիների ընթացքում։ Իշխանափոխությունից առաջ և հետո այդ ուղղությամբ հարաբերությունների խորացում մենք չենք արձանագրում»։

Սուրեն Սարգսյանը առանձնացրեց նաև այն փաստը, որ Նյու Յորքում, ՄԱԿ-ում է լինելու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և մասնակցելու է նույն միջոցառումներին։

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: Այդ հնարավորության մասին Երևան իր այցի ընթացքում էր ակնարկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Արդյոք այդպիսի ակնկալիք այս փուլում կարելի է ունենալ, հարցին ի պատասխան, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից զենք ձեռք բերելու հնարավորություն ունի մի քանի տարբեր պատճառներով։ Նախ՝ Միացյալ Նահանգները զենք չի վաճառում հակամարտող կողմերին, և Բոլթոնի այս հայտարարությունը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ այդպիսի գործընթաց սկսելու համար պետք է երկու կողմն էլ Միացյալ Նահանգներից զենք գնեն, որպեսզի գոնե տարածաշրջանում բալանսն ապահովվի»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև 907-րդ բանաձևի մասին, որն իրապես խանգարում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ «Որպեսզի Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները կարողանան խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում և լուրջ ծավալների զենքի վաճառքի գործարքներ կնքեն, անհրաժեշտ է փոխել այդ բանաձևը կամ այլ իրավական մեխանիզմներ գտնել։ Բայց օրենքը փոխելու համար պետք է գնալ Կոնգրես, իսկ Ներկայացուցիչների պալատում այսօր ԱՄՆ նախագահը աջակիցների մեծամասնություն չունի, ուստի ես չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը ԱՄՆ նախագահը մինչև վերջ կկարողանա տանել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի համար ամերիկական զենքն ավելի թանկ արժե, քան ռուսականը, և ես չեմ կարծում, որ Հայաստանն այսօր ԱՄՆ-ից մեծ ծավալների ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն և կարողություն ունի»,- եզրափակեց նա։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1539592865-607.jpeg

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի այցն ԱՄՆ դրական է գնահատում։ «Բավականին երկար ժամանակ է, որ Հայաստանն ու Կանզասը ունեն պայմանավորվածություն վերապատրաստումների ու դասընթացների անցկացման հետ կապված։ Եվ բնականաբար շատ տեղին է այցելել, խոսել, թարմացնել, գուցե նոր մոտեցումներ քննարկել։ Իսկ ՄԱԿ-ում ելույթով հանդես գալը կապված է այն փաստի հետ, որ Հայաստանն արդեն երկու ծրագրով խաղաղապահ առաքելություն է իրականացնում ՄԱԿ-ի մանդատի ներքո՝ Մալիում և Լիբանանում, միշտ էլ խոսվել է ընդլայնելու հնարավորությունների մասին։ Եվ բնականաբար, երբ այդ հավաքը լինում է՝ պետք է մեր պաշտպանության նախարարն էլ գնա, հանդիպի, ներկայացնի Հայաստանի մոտեցումները և հասկանա, թե ինչպիսի զարգացումներ են լինելու, որոնցից Հայաստանը կկարողանա օգտվել, զարգացնել, հզորացնել մեր կարողությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանն ընդգծեց. «Բոլոր այսօրվա տեղի ունեցող խնդիրների հետ կապված պետք է «մատը պուլսի վրա պահել», ինչը նշանակում է ՝ մասնակցել, եթե կա հնարավորություններ՝ ընդլայնել համագործակցությունը ու ավելի մեծ օգուտներ քաղել»։

Ինչ վերաբերում է զենքի հնարավոր վաճառքի մասին Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությանը, Թևան Պողոսյանը նշեց. «Հասկանալի է, որ Բոլթոնն իրենց երկրի շահերից ելնելով ինչ-որ բան է ասել, բայց պետք է մի բան գիտակցենք՝ զենքը առնել չէ, այսօր գնեցինք, վաղը բերենք։ Զենքը պետք է օգտագործել, իսկ դրա համար պետք են համապատասխան մասնագետներ։ Ընդհանրապես, զենքի բյուջետավորումը կոնկրետ մեկ սարքի գինը չէ, Բոլթոնն այսօր մի բան է ասել, վաղը կարող է ուրիշ բան ասել։

Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր ռազմավարությունը, որոնք են մեր մարտահրավերները և ըստ այդմ առաջ շարժվել։ Եթե կա կարիք և օգտվելու հնարավորություն, ինչո՞ւ չօգտվենք, ինչ-որ մեկն արգելե՞լ է։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանը, Ռուսաստանից բացի, այլ երկրից է զենք ձեռք բերում, եթե դրա կարիքը կա՝ կարելի է ուսումնասիրել։ Բայց ուսումնասիրել չի նշանակում վաղը որոշում կայացնել, մյուս օրը զենք ձեռք բերել։ Պետք է ուսումնասիրես, համեմատես, հետո այդ համեմատության մեջ քո առջև դրված մարտահրավերների հիման վրա որոշում կայացնես»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում